Կենսաբանության առցանց առաջադրանք.

on

Ուռուցքներ .

Ուռուցքը պաթոլոգային պրոցես է , անսահման հյուսվածքների գերաճ է , որը նագամ հեռացումից հետո շարունավկում է : Ուռուցքները կազմված են որակապես փոփոխված վատ  բջիջներից , որոնց հատկությունները փոխամցվում են իրենց սերունդին :

Ուռուցքների զարգացումը կախված է պատճառական գործոնից : Այսպես, մաշկի քաղցկեղի առաջացմանը նպաստում են ուլտրամանուշակագույն ճառագայթները, թոքերի և ըմպանի քաղցկեղին՝ ուռուցքածին նյութերը, աղտոտված մթնոլորտային օդի մշտական շնչումը, միզապարկի քաղցկեղին՝ ուռուցքածին ցիկլիկ ամինները, իսկ այլ դեպքերում՝ օրգանիզմի ներքին ուռուցքածին գործոնները՝ տրիպաոֆանի կամ թիրոզինի ածանցյալները։ Ուռուցքածին նյութերի ազդեցությանը կարող են նպաստել նյութափոխանակության, ինչպես նաև ֆերմենտային համակարգի խանգարումները, միզակապությունը ևն։ Արգանդի, կրծքագեղձի, շականակագեղձի, վահանագեղձի, հիպոֆիզի և մակերիկամի ուռուցքի առաջացման համար մեծ է հորմոնային տեղաշարժերի դերը։ Ուռուցքածին գործոններն ազդում են բջիջների այն մակրոմոլեկուլների վրա, որոնցով պայմանավորված է սպիտակուցի կենսասինթեզը, հետևապես բջիջների աճը, տեսակավորումը, բազմացումը և վարքագիծը։

Ուռուցքային բջիջներն իրենց կաոուցվածքով, տեղակայմամբ և փոխհարաբերակցությամբ զգալիորեն տարբերվում են մայր հյուսվածքի բջիջներից։ Ուռուցքների աճը և բազմացումը պայմանավորված է նրանց բջիջների ակտիվ կիսմամբ։ Փորձառական ճանապարհով լիովին հնարավոր է ուռուցքային բջիջները տեղափոխել մի օրգանիզմից մյուսը և ստանալ նոր ուռուցք, ինչպես նաև մեկուսացնել այդ բջիջները, աճեցնել և երկար ժամանակ պահպանել որպես բջջային կուլտուրա։ Ուռուցքի աճին զուգընթաց ուռուցքային բջիջներից գոյացած նոր բջիջները կարող են ձեռք բերել նոր հատկանիշներ և տարբերվել ուռուցքային մայր բջիջներից։

Ուռուցքների աճը լինում է էքսպանսիվ և ինֆիլտրատիվ։

Էքսպանսիվ աճի ժամանակ ուռուցքային բջիջները սահմանափակված են և մետաստազներ չեն հարուցում։ Բարորակ ուռուցքներին բնորոշ է էքսպանսիվ աճը, որի հետևանքով ճնշվում, երբեմն ետ են զարգանում հարևան հյուսվածքները։  Բարորակ ուռուցքները դիտվում են որպես տեղային հիվանդություններ, սակայն այստեղ մեծ նշանակություն ունի տեղակայումը։ Օրինակ, եթե ուռուցքը գտնվի ուղեղում և լինելով բարորակ ճնշի որևէ կարևոր կենտրոն, ապա դա կարող է բերել նույնիսկ մահվան։ Ուռուցքների առաջացման պատճառը 90%-ով արտաքին աշխարհի վնասակար գործոններն են, իսկ 10%-ը՝ ժառանգական գործոններն ու վիրուսները։

Ինֆիլտրատիվ աճ նկատվում է չարորակ ուռուցքներում։ Չարորակ ուռուցքները ներաճում են հարևան հյուսվածքների մեջ և քայքայում։ Դրանց բնորոշ է մետաստազավորման հատկանիշը, որով և տարբերվում են բարորակ նորագոյացություններից։ Գոյություն ունեն նաև այսպես կոչված տեղային կազմափոխական աճով բնորոշվող ուռուցքներ, որոնք ունեն ինֆիլտրացնող ներաճող հատկություն՝ առանց մետաստազավորման։ Չարորակ ուռուցքները տարածված հիվանդություններ են են և հաճախ բերում են մահվան։

Բնականոն և ուռուցքային բջիջների տարբերությունը պայմանավորված է գենոմների փոփոխություններով, որոնք լինում են 3 տեսակի՝

  1. Ուռուցքածին վիրուսի և բջջի գենոմների ինտեգրացիա, որի հետևանքով վիրուսի ազդեցության ներքո առաջանում է բջջի ուռուցքային ձևափոխում,
  2. բջջային գենոմի մուտացիա,
  3. էպիգենոմային փոփոխություններ՝ սաղմնային զարգացման շրջանում բջիջների տեսակավորմանը ուղեկցող ժառանգական հատկանիշների կայուն փոփոխություններ։

Սակայն ապացուցված չէ, որ ուռուցքային և բնականոն բջիջների ժառանգական տարբերությունները հանգում են միայն էպիգենոմային փոփոխությունների։

Աղբյուր`   https://hy.m.wikipedia.org/wiki/%D5%88%D6%82%D5%BC%D5%B8%D6%82%D6%81%D6%84%D5%B6%D5%A5%D6%80

Оставьте комментарий