《Հայաստանում բնակված ադրբեջանցիները և նրանց հետ կապված հիշողությունները》 նախագիծ

on

Քանի որ  տատիկ-պապիկներս ռուս են  և ապրել են Ռուսաստանի Դաշնությունում, տեղեկություն հավաքելը մի քիչ դժվար էր: Ուստի կպատմեմ իմ հավաքած սեղմ տեղեկություններն այս թեմայի շուրջ:

Պապիկս պատմում է, որ ունեցել է մի ընկեր Բաքվից: Այդ ընկերոջ հետ ծանոթացել էր Ռուսաստանի Դաշնությունում: Նա ասում է, որ երբեք չէր կարող պատկերացնել , որ այդպիսի հասարակ, համերաշխ  ու ընկերասեր մարդկանց կարող են տարիներ անց  ներկայացնել որպես հրեշավոր գործողություններ իրականացնողներ: Պապիկս պատմում է, որ նրա ընկերը եղել է շատ բարի ընտանիքից, և նրանք միմյանց հետ մտերիմ ու բարեկամական հարաբերությունների մեջ էին :

Պապիկս նաև պատմեց, որ մի քանի անգամ եղել է Բաքվում: Նրա քեռին նույնպես երկար տարիներ ապրել է Բաքվում: Ասում է, որ Բաքվում եղած ժամանակ համոզվել է, որ այդ մարդիկ լավ մարդիկ էին, ինչպես մյուս ազգերը:

Որքան էլ զարմանալի լինի, ես նույնպես կցանկանայի լինել այդ քաղաքում և համոզվեի, որ պապիկիս  պատմածը ճիշտ է:

Оставьте комментарий