Ռազմամարզական ճամբարի ամփոփում

on

Ապրիլ ամիսը ամփոփեցինք մի հետաքրքիր ռազմամարզական ճամբարով ։ Ունեցանք հետաքրքիր ու բավականին լցված 4 օր ։ Ասեմ , որ Արատեսում առաջին անգամ չէի , բայց միևնույն է շատ տպավորիչ էր ։

Սկսենք առաջին օրվանից ։ Այց իրականացրինք դեպի Զանգակատան զորամաս ։ Այնտեղ ուսումնասիրեցինք տարբեր տեսակի զենքեր ։ Դասընթաց իրականացրինք նրանց կիրառման վերաբերյալ ։ Զինվորների հետ միասին ճաշեցինք և շարժվեցինք ճամբար ։

Հասնելուն պես մաքրություն արեցինք և հավաքվեցինք մի մեծ սեղանի շուրջ զրուցելու և խաղեր խաղալու ։

Ունեցանք շատ հավես փորձ բարձրանալով Սմբատաբերդ ։

Մեզ այցելեց Վայքի մարզպետը , ում հետ ունեցանք զրույց մեր ճամբարի հետ կապված ։

Ծառատունկ ունեցանք , տնկեցինք 50 խնձորենի ։ Շա՜տ հավես էր անցել , ես սիրում եմ բույսերի և ծառերի հետ աշխատել ։

Նաև մեզ այցելեց <<Կոմանդոս>> ռազմական ակումբը ։ Ում հետ համատեղ մի հավես քվեստ ունեցանք ։ Մինչ առաջադրանքը սկսելը ծանոթացանք տարբեր տեսակի զինամթերքի և սարքերի հետ, որոնք պատերազմական իրավիճակներում օգնում են կողմնորոշմանը։ Յուրաքանչյուր ջոկատ իր առաջադրանքը ստանալուց հետո անցավ դրա կատարմանը:

Վերադարնալուց այցելեցինք Զորաց եկեղեցին ։ Շատ գեղեցիկ եկեղեցի էր ։ Դրան հասնելու համար գյուղի միջով մի փոքր քայլեցինք տեսնելով գյուղական կյանքը ։

Ես շատ գոհ եմ մնացել այս ճամբարից ։ Քանի , որ համ ջոկատի երեխաների հետ շատ շփվեցի և մոտիկացա , համ էլ առհասարակ հավես տպավորություններ է թողել վրաս այս ճամփորդությունը ։ Արատեսյան այս 4 օրը , լեցուն օրերը իմ վրա դրական ազդեցություն թողեցին ։ Բնության գրկում երեխաների հետ միասին մի ամբողջ թմով ժամանակը արդյունավետ և հետաքրքիր անցկացրինք ։

Оставьте комментарий