Ճերմակ Արատեսը! Ամփոփում եռօրյա ճամփորդությունից.

on

Ուրբաթ առավոտ էր , պատրաստեցի ճամպրուկս և գնացի դպրոց ։ Ցերեկը , մոտ ժամը երկուսին ճամփա ընկանք դեպի Արատես դպրոցի երթուղայիններից մեկով ։

1E8A9C20-8BA2-46D2-990E-B7EDA4F86E99.jpeg

Հասանք , տեղավորվեցինք և անցանք գործի ։
Մաքրություն կատարելուց հետո , ընթրիքին անցանք ։

Ընթրիքից անմիջապես հետո վառարանի շուրջ զրույցի բռնկվեցին բոլոր ճամբարականները ։ Զրուցեցինք բոլոր հետաքրքիր թեմաներից , ծիծաղեցինք և իվերջո ծանոթացանք միմյանց հետ ։

000769AF-B973-43AD-96BC-4CFBF648F36E.jpeg

 

Հաջորդ օրը  նախաճաշից հետո անցանք Արատեսյան ճամբարի վայրը Ամանորին պատրաստելուն ։  Գուլպաներից ձնեմարդուկներ պատրաստեցինք , եղևնու ճյուղերով և խաղալիքներով զարդարեցինք գլխավոր տունը ։

A27108F7-F7A1-41EE-83A2-DAFA9CD6F191

2CEC352A-46C5-4611-BCBA-602E1241DC00.jpeg

Նույն օրը , երեկոյան մեր խմբի տղաները համեղ խորոված պատրաստեցին ճամբարի տարածքում գտնվող թոնրի մեջ ։

Հաջորդ և վերջին օրը մենք նախաճաշից հետո զբաղվեցինք մաքրությամբ , մաքրեցինք ճամբարի ամբողջ տարածքը ։

Ժամը մեկին ուղևորվեցինք  Երևան ։ Շատ հետաքրքիր անցավ ճամփորդական այս երեք օրը Արատեսում ։ Քանի որ ես առաջին անգամ էի այդ ճամբարում, ինձ մոտ շատ լավ տպավորություններ մնացին և ես նորից սիրով կհաճախեմ այդտեղ ։

 

Оставьте комментарий