«Վայ մե » . Ճամփորդություն դեպի Վրաստան.

on

 

 

 

 

 

Ուսումնական արձակուրդն անցկացրի Թբիլիսիում:  իննսունութ դպրոցի հրավերով, մենք մեկնեցինք Թբիլիսի:Այս տարի նշում ենք հայ- վրացական հանրակրթական կամուրջների տասներորդ տարին :

Տեղավորվելուց հետո գնացինք կենտրոնում զբոսնելու : Իննսունութ դպրոցի սովորողները մեծ սիրով ուղեկցեցին մեզ , ցույց տվեցին քաղաքի տեսարժան վայրերը : Եղանք Թբիլիսիի ամենահին թաղամասերից մեկում`Աբանոթա Ուբանիում : Հետո գնացինք դեպի ջրհոր: Զբոսնեցինք  գիշերային գեղեցիկ Թբիլիսիով :

Հաջորդ օրը գնացինք դպրոց և մասնակցեցինք ինտելեկտուալ խաղի : Շատ հետաքրքիր էր , և դրա շնորհիվ մենք շփվեցինք տարբեր ազգությամբ երեխաների հետ: Շատ բաներ սովորեցինք այդ խաղերի շնորհիվ:

Նաև դիտեցինք համերգ , որտեղ պարում էին այդ դպրոցի աշակերտները  և պարում էին հայկական ժողովրդական պարեր: Շատ հետաքրքիր  և հաճելի էր տեսնել , թե ինչպես են նրանք պատրաստվել այդ միջոցառմանը:

Անցկացրինք ընդհանուր վրացերենի դաս , որը եղավ մեզ համար լեզվի փորձում:  Այդ դասը սիրո մասին էր : Ամեն մեկը գրում էր թերթի վրա , թե ինչ է սերը իր կարծիքով , և վերջում ներկայացնում : Մեզ շատ դուր եկավ այդ դասը :

Եղանք Թբիլիսիի պանթեոնում :  Հատուկ Հովհաննես Թումանյանի համար արտասանեցինք և երգեցինք: Այժմ մոտեցանք աշխարհի ամենամեծ եկեղեցու` Ցմինդա Սամեբաի մոտ: Screenshot_2019-04-03-08-07-23-1.png

Գնացինք Մցխեթա և Սվետիցխովելի : Այնտեղ շատ գեղեցիկ էր : Զբոսնեցինք , այցելեցինք եկեղեցի և գնեցինք տարբեր հուշանվերներ:

Ինձ ամեն ինչ դուր եկավ : Հիասքանչ էին պատրաստվել , ամեն ինչ շատ հետաքրքիր անցավ :

Մտքիս գալիս է միայն մեկ բառ «ՎԱՅ ՄԵ» :  Շատ լավ և ուրախ  հիշողություններ մնացին այս ճամփորդությունից : Հուսամ նորից կայցելենք Վրաստան և մեծ հաճույքով նաև մենք կնդունենք նրանց մեզ մոտ :

 

 

 

Оставьте комментарий